ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի

    Հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի

    23.02.2017| 15:48
    Տարվա առաջին ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց տվեց, որ, հնարավոր է, գերազանցեք 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
  • Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում

    Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում

    23.02.2017| 15:48
    Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ իրենց ներքին կյանքը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն։
  • Գերմանիան մերժել է Աֆղանստանից փախստականների երրորդ խմբին

    Գերմանիան մերժել է Աֆղանստանից փախստականների երրորդ խմբին

    23.02.2017| 15:47
    Գերմանիան մերժում է Աֆղանստանից փախստականների արդեն երրորդ խմբի մուտքը երկիր: Նրանց արտաքսման ժամանակ օդանավակայանում իրավապաշտպաններն ու ընդդիմադիր գործիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ պնդելով, որ այս մարդկանցից շատերի վերադարձը Քաբուլ վտանգավոր է նրանց կյանքի համար:
  • Մոսկվան խնդրել է Ասադին ժնևյան բանակցությունների ընթացքում դադարեցնել ռմբակոծությունները

    Մոսկվան խնդրել է Ասադին ժնևյան բանակցությունների ընթացքում դադարեցնել ռմբակոծությունները

    23.02.2017| 15:46
    Ռուսաստանը խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դադարեցնել ռմբակոծությունները Ժնևում վերսկսվող խաղաղության բանակցությունների ընթացքում՝ հայտնել է ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան՝ ավելացնելով, թե խաղաղության հասնելը կարծես անհնարին է թվում:
  • Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում անվտանգության գոտու հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության

    Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում անվտանգության գոտու հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության

    23.02.2017| 15:45
    Ռուսաստանը բաց է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության՝ պնդելով, որ յուրաքանչյուր նման ծրագիր պետք է համակարգի Սիրիայի կառավարությունը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ կարճ տեղեկացնելով, թե ինչ են քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ անցած շաբաթ Գերմանիայում:
  • ԱՄՆ հանրապետական սենատորը պատրաստ է դատարան հրավիրել Թրամփին

    ԱՄՆ հանրապետական սենատորը պատրաստ է դատարան հրավիրել Թրամփին

    23.02.2017| 15:45
    ԱՄՆ Սենատի հետաքննությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Սյուզան Քոլինզը պատրաստ է դատարան հրավիրել նախագահ Դոնալդ Թրամփին՝ պարզաբանում պահանջելու Ռուսաստանի հետ հնարավոր կապերի առնչությամբ:
  • Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

    Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

    23.02.2017| 15:44
    Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, ՈՒրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
  • Օրը շփման գծում

    Օրը շփման գծում

    23.02.2017| 15:43
    Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1600 կրակոց:
  • «Մեր տղերքի դուխը ոչ ոք չունի»,- ասում են ՀՀԿ ԵԿ սահմանած կրթաթոշակներ ստացած կուրսանտները

    «Մեր տղերքի դուխը ոչ ոք չունի»,- ասում են ՀՀԿ ԵԿ սահմանած կրթաթոշակներ ստացած կուրսանտները

    23.02.2017| 15:42
    Ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող 4 ուսանողներ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից արժանացան Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների։
  • Մեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ դարպասներին և ապօրինի ներխուժել նախարարության տարածք. հարուցվել է քրեական գործ

    Մեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ դարպասներին և ապօրինի ներխուժել նախարարության տարածք. հարուցվել է քրեական գործ

    23.02.2017| 12:42
    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ՀՀ ՊՆ տարածք մուտք գործելու դեպքի առթիվ: